Հանգստյան օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-7 աստիճանով


17:30 , 8 մարտ, 2019

Հայաստանի Հանրապետության Վայոց Ձորի, Սյունիքի մարզերում և Արցախում մարտի 8-ի ցերեկը սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Մարտի 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 9-11-ն աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևան քաղաքում մարտի 8-ի ցերեկը և 9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: