Yerkir.am-ը գրում է․
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրաժարվել է Կերչի նեղուցում ռազմածովային սադրանք իրականացնելու առաջարկից, որն արել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը: Այդ մասին, ըստ Регнум-ի, գրում է Bloomberg-ը` բանակցություններից տեղյակ իր աղբյուրներին հղումով:
Պարբերականի տվյալներով` նման խոսակցություն կայացել է փետրվարի 16-ին Մյունխենի համաժողովի շրջանակում: Մայք Փենսը կոչ է արել Մերկելին `գերմանական նավեր ուղարկել Կերչի նեղուց, սակայն նա հրաժարվել է:
Այդ գաղափարին դեմ են եղել նաև Ֆրանսիայի ներկայացուցիչները: