Ո՞վ է ՀՀ առաջին տիկինը


13:44 , 8 մարտ, 2019

Այսօր կանանց տոնի առթիվ տղամարդիկ շնորհավորում են կանանց, իսկ շատերը՝ նաև ՀՀ առաջին տիկնոջը:
Իսկ ո՞վ է (համարվում) Հայաստանի առաջին տիկինը: 

Այս հարցի պատասխանը տալու համար ընդամենը պետք է պարզել, թե, Հայաստանի օրենսդրության համաձայն, ով է հանդիսանում Հայաստանի թիվ 1 պաշտոնատար անձը:

Եվ այսպես՝ ՀՀ Սահմանադրության 152-րդ հոդվածի համաձայն՝ վարչապետը ՀՀ կառավարության ծրագրի շրջանակներում որոշում է կառավարության քաղաքականության հիմնական ուղղությունները, ղեկավարում է կառավարության գործունեությունը և համակարգում է նախարարների աշխատանքը, մի կողմից էլ նա առայժմ անմիջականորեն վերահսկում է ուժային իրավապահ կառույցներին։ Համաձայնեք՝ հզոր պաշտոն է...

Հա, բայց այդ նույն Սահմանադրության 88-րդ հոդվածի համաձայն՝ այդ նույն վարչապետի ղեկավարած կառավարության գործունեության նկատմամբ վերահսկողություն է իրականացնում ՀՀ Ազգային ժողովը, որն ունի նախագահ։ Այսինքն՝ ի՞նչ...

Արի ու տես, որ այդ նույն Սահմանադրության 123-րդ հոդվածն էլ սահմանում է, որ պետության գլուխը ՀՀ նախագահն է...

Հիմա ի՞նչ, ո՞վ է ՀՀ բարձրագույն պաշտոնատար անձը, հետևաբար և՝ ո՞վ է հանդիսանում ՀՀ առաջին տիկինը։

Դե լավ, դա մի կողմ, կանանց տոնը շնորհավոր, թող մեր կանայք լինեն ուրախ ու երջանիկ...