«Հրապարակ». Վարդան Այվազյանի եղբորորդուն ազատել են պաշտոնից. այս հարցում մեծ դերակատարում է ունեցել ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը


09:15 , 8 մարտ, 2019

«ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի եղբորորդուն ազատել են պաշտոնից։ Արթուր Այվազյանը ՊԵԿ մաքսային վիճակագրության եւ եկամուտների հաշվառման վարչության փոխադրումների հաշվառման եւ տեղեկատվության բաժնի պետն էր:

Մեզ չհաջողվեց պարզել՝ նրան այլ պաշտոն առաջարկե՞լ են, թե՞ ուղարկել են կադրերի ռեզերվ․ ՊԵԿ մամուլի խոսնակը ողջ օրը մեզ չպատասխանեց։ Բայց կան տեղեկություններ, որ ՀՀԿ-ականի մերձավորի ազատվելու գործում դերակատարում է ունեցել մաքսային ոլորտի «կուրացիայով» զբաղվող ՊԵԿ փոխնախագահ Շուշանիկ Ներսիսյանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: