12 միլիոն հատով ավելի խփած ՀԴՄ կտրոնը հուշում է, որ մեզանում շուտով կսկսվի յուրօրինակ «ստախանովյան շարժում»


04:45 , 8 մարտ, 2019

Հեղափոխական առաջարկ

Կարելի է հունվար–փետրվարի օրերից մեկը (օրինակ՝ փետրվարի 29-ը) օրենսդրորեն ամրագրել որպես ՀԴՄ կտրոն խփելու օր։ Այդ ոչ աշխատանքային հայտարարվելիք օրն ամեն տարի պետք է նշել հպարտ քաղաքացու օրվան զուգահեռ՝ ի փառս տնտեսական հեղափոխության։

12 միլիոն հատով ավելի խփած ՀԴՄ կտրոնը հուշում է, որ մեզանում շուտով կսկսվի յուրօրինակ «ստախանովյան շարժում»։ Բանվորի ապամոնտաժված արձանի փոխարեն կլինի ՀԴՄ կտրոնի կամ ՀԴՄ կտրոն խփողի արձանը։