Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստին ակնարկել է, որ առաջիկայում տնտեսության մեջ նոր վարկային գումարներ են ներգրավվելու


03:48 , 8 մարտ, 2019

Նիկոլ Փաշինյանն այսօրվա կառավարության նիստին ակնարկել է, որ առաջիկայում տնտեսության մեջ նոր վարկային գումարներ են ներգրավվելու: Այսօր, թե երեկ արդեն այս թեմայով արտահոսք եղել էր։ Վարչապետն իր խոսքում նշել է, որ նախկինում դեմ է եղել վարկային միջոցների ներգրավմանը, որովհետև համարել է, թե դրանք նպատակահարմար չեն, բայց հիմա այդ թեմայով քննարկումներ է սկսում:

Ոչ մեկ չի վիճարկում, որ վարչապետի վարկանիշը բարձր է, բայց հաստատ շատերն են վիճարկում՝ համոզված, որ իր ստեղծած կառավարման ինստիտուտները, գործիքները բացակայում են:

Այս պարագայում հասարակության մոտ կրկին վստահություն չի լինելու, որ վերցված վարկային միջոցները կարող են արդյունավետ լինել։ Մի խոսքով՝ վարկեր վերցնելու ու չվերցնելու մասով հիմնավորումները շատ են, կասկածներն են անընդհատ աճելու։