Մեծանում է Հայաստանի` որպես այլընտրանքային տարանցիկ երկիր ներկայանալու հարցի ակտուալությունը


01:47 , 8 մարտ, 2019

Օրերս Բուխարեստում Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքմենստանի և Ռումինիայի արտգործնախարարները քննարկել են Կասպից և Սև ծովերի միջև բեռնափոխադրումների ուղեգիծ անցկացնելու հարցը։ Կողմերը հուշագիր են ստորագրել, որով հաստատվում է վերջիններիս պատրաստակամությունը՝ սեղմ ժամկետներում կյանքի կոչել այդ նախագիծը։ Առաջիկայում նախատեսվում է ձևավորել փորձագիտական աշխատանքային խումբ ընթացիկ տեխնիկական հարցերի լուծման համար։

Այդ ամենի համատեքստում մեծանում է Հայաստանի` որպես այլընտրանքային տարանցիկ երկիր ներկայանալու հարցի ակտուալությունը։ Հայկական կողմը կարող է տնտեսական իրատեսական հնարավորություններ ստանալ ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի, ԵԱՏՄ-Չինաստան առևտրատնտեսական համաձայնագրերից, ինչպես նաև եվրոպական ուղղությամբ։