ԵԱ. Պայքարի մեջ է մտնում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ23 հավաքականը


00:45 , 8 մարտ, 2019

Armsport.am-ը գրում է.

Սերբիայի Նովի Սադ քաղաքում մարտի 8-ին կմեկնարկի ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների առաջնությունը: Տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

Հայաստանի երիտասարդական հավաքականը այս մրցաշարին ներկայացել է 7 մարզիկով: Մեկնարկային օրը պայքարի մեջ կմտնեն 57, 65, 70, 79, 97 կգ քաշային ըմբիշները, Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ:

Վաղինակ Մաթևոսյանը (57 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակիչից, իսկ Վազգեն Թևանյանը (65 կգ) եւ Գևորգ Մխեյանը (70 կգ)՝ 1/8 եզրափակիչից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ