Հետաքրքիր փաստեր մարդու հոգեբանության մասին, որոնք կզարմացնեն ձեզ


02:10 , 8 մարտ, 2019

Մարդու հոգեբանությունը լի է անակնկալներով։ Գիտնականները երկար ժամանակ է` փորձում են բացահայտել նրա գաղտնիքները, և ամեն անգամ նրանք ավելի շատ հետաքրքիր փաստեր են հայտնաբերում։

Որքա՞ն ժամանակ է հարկավոր վստահություն ձեռք բերելու համար։ Ովքե՞ր են ամեnից հաճախ տառապում դեպրեսիայով։ Որքա՞ն ժամանակ ենք մենք ծախսում բամբասանքների վրա։ Եվ ինչո՞ւ չի կարելի պատմել սեփական պլանների մասին։

Խելացի մարդիկ քիչ ընկերներ են ունենում

Համաձայն հետազոտությունների` IQ-ի բարձր ցուցանիշներ ունեցող մարդիկ ավելի քիչ ընկերներ ունեն, քան հիմարները։ Խնդիրն այն է, որ նրանց ուղեղը զբաղված է ավելի կարևոր գործերով և բարդ առաջադրանքներով։ Իսկ ընկերների հետ հանդիպումը և շփումը նրանց համար ժամանակի անիմաստ վատնում է։

Սեփական պլանների մասին մի պատմեք ոչ ոքի

Հայտնի ասացվածքն ասում է․ «Եթե ցանկանում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան պլաններիդ մասին»։ Այն ունի գիտական հիմնավորում։ Երբ դուք պատմում եք ձեր պլանների մասին, ուղեղն այն արդեն կատարված է համարում, այդ պատճառով այն հանգստանում է և այլևս ջանք չի թափում դրանք իրագործելու համար։

Օտար լեզուն կարող է օգնել ճիշտ որոշում կայացնելիս

Իմպուլսիվ որոշումներ չկայացնելու համար սկսեք մտածել օտար լեզվով։ Այս խորամանկ հնարքը միացնում է ուղեղի բանական հատվածը և մի կողմ է թողնում էմոցիաները։

Երիտասարդներն ավելի հաճախ են ընկնում դեպրեսիայի մեջ

Երիտասարդությունն այնքան էլ անհոգ ժամանակաշրջան չէ։ Հարցումների համաձայն՝ ամենաշատը դեպրեսիայի մեջ հայտնվում են 18-30 տարեկան կանայք և տղամարդիկ։

Հոգնածությունը կարող է բարձրացնել կրեատիվությունը

Հոգնած ուղեղն ավելի լավ է գեներացնում ստեղծագործ գաղափարները։ Պատճառն այն է, որ հոգնած վիճակում ուղեղը չի վերլուծում և չի հերքում գաղափարները, այդ պատճառով հնարամիտ մտքեր ավելի հաճախ առաջանում են աշխատանքային օրվանից հետո, լոգանք ընդունելիս կամ քնից առաջ։

20 վայրկյան վստահության համար

Եթե մարդուն գրկես 20 վայրկյան, ապա այդ ժամանակահատվածը բավական կլինի նրա հետ վստահություն հաստատելու համար։ Իհարկե, այն պայմանով, որ տվյալ մարդը մտերմանալու համար համաձայնություն է տվել։ Գրկախառնությունը ստեղծում է անվտանգության զգացողություն և բարձրացնում է վստահությունը։