Հետաքրքիր փաստեր, որոնք բացահայտում են մեր օրգանիզմի բոլոր գաղտնիքները


01:14 , 8 մարտ, 2019

Մարդու մարմինը շատ հետաքրքիր է։ Գրեթե բոլորը գիտեն, որ մենք ներքին կնեսաբանական ժամացույց ունենք, որը կառավարում է մեզ և 24 ժամվա ընթացքում արտադրում է տարբեր հորմոններ ու քիմիական նյութեր, օրգանիզմին ստիպում է աշխատել՝ անկախ ժամից և այլն։ Բայց ոչ բոլորն են համերաշխ ապրում այդ ժամացույցի հետ։

5:00–6:00

Սա արթնանալու համար լավագույն ժամն է։ Սկսում է բարձրանալ զարկերակային ճնշումը, մեծանում է սրտային կծկումների հաճախականությունը։ Օրգանիզմի իմունային համակարգը գտնվում է ամենալավ վիճակում։

Դուք ավելի քիչ կհոգնեք, օրվա ընթացքում ավելի շատ բան կհասցնեք և կվայելեք կյանքը։ Կորտիզոլն օրգանիզմին ստիպում է արթնանալ և թարմանալ։ Այս ժամին հանգիստ արթնանալու համար հարկավոր է քնել 22։00-ին։

07։00

Լուսաբացի հետ միաժամանակ դադարում է մելատոնինի արտադրությունը, այդ պատճառով հետագա քունը ոչ մի օգուտ չի բերի։

Ավելին՝ 07։00-09։00-ն ավելի լավ են սկսում աշխատել ստամոքսը, հաստ աղիքը և ենթաստամոքսային գեղձը, այդ պատճառով ցանկալի է նախաճաշել մինչ 09։00-ն։

08։00

Սկսվում է տեստոստերոնի սինթեզը։ Այս ժամի համար ցանկալի է ֆիզիկական ծանրաբեռնվածություն, այդ պատճառով եթե հեռավորությունը շատ մեծ չէ, ապա ավելի լավ է աշխատանքի կամ դասի ոտքով գնալ։ Այս ժամին սկսված գործերն, ամենայն հավանականությամբ, լավ ավարտ կունենան, քանի որ այս ժամին սովորաբար բարձրանում է տրամադրությունը, լավ են աշխատում հիշողությունը և տրամաբանությունը։

10։00-13։00

Այս ժամանակահատվածում ուղեղը սկսում է շատ լավ աշխատել, ինչն այն դարձնում է դժվար առաջադրանքները կատարելու ամենահարմար պահը։ Սրա պատճառներից մեկն այն է, որ ադրենալինի արտադրության առաջին պիկը տեղի է ունենում ժամը 12։00-ին, ինչն էլ ուղեղին ստիպում է ավելի արագ աշխատել և արագ արձագանքնել տեղի ունեցածին։

12։00-14։00

Մեր էներգիան սկսում է նվազել և անհրաժեշտ է ամրապնդվել։ Ճաշը պետք է լինի սննդարար և հագեցած։ Այս ժամանակահատվածում ամենաակտիվը սիրտն է, ստամոքսը և միզապարկը։

14։00-16։00

Ընդմիջումից հետո մեր ուշադրությունը և զգոնությունը մի քիչ նվազում են, այդ պատճառով էլ բավականին դժվար է կենտրոնանալ։ Այս ժամանակահատվածի համար ավելի լավ է թողնեք այն առաջադրանքները, որոնք հեշտ են և լրացուցիչ կենտրոնացվածություն չեն պահանջում։

16։00-18։00

16։00-18։00-ն ակտիվորեն աշխատում են երիկամները։ Իսկ 18։00-ին նկատվում է արյան ճնշման առավելագույն ցուցանիշներ և մարմնի ջերմաստիճանի աճ։ Կարելի է զբաղվել ակտիվ ֆիզիկական  և մտավոր աշխատանքով։ Օրվա այս ժամին ամենարդյունավետը սպորտով զբաղվելը կլինի։

19։00

Այս ժամին կարելի է ընթրել, քանի որ ավելի ուշ զգալիորեն նվազում է մարսողական համակարգի ակտիվությունը։ Ընթրիքը պետք է լինի թեթև, որպեսզի չծանրաբեռնի ստամոքսը։

20։00

Սկսվում է մելատոնինի սինթեզը։ Քնին պատրաստվելու ժամանակն է։ Հեշտ քնելու համար կարելի է հանգստացնող վարժություններ անել կամ դուրս գալ քայլելու։ Ակտիվ աշխատում են արյան շրջանառությունն ապահովող օրգանները։

22։00-02։00

Աստիճանաբար նվազում է մարսողական համակարգի ակտիվությունը, նվազում է մարմնի ջերմաստիճանը։ Սկսվում է ավելի շատ էնդորֆին արտադրվել, ինչը պատասխանատու է ամուր քնի համար։ Պետք է հիշեք, որ շատ կարևոր է քնել 22։00-02։00-ն ընկած ժամանակահատվածում։ Այս ժամանակահատվածում վերականգնվում են նյարդային համակարգը և իմունիտետը։