16:40 , 13 հունիս, 2013
Արտագաղթի առումով ես համաձայն եմ այն անձի կարծիքի հետ, ով այսօր զբաղեցնում է ՀՀ վարչապետի պաշտոնը: Իսկապես, ընդդիմությունը մեղավոր է աննախադեպ արտագաղթի համար: Ասեմ ինչու՝ եթե ընդդիմությունը կարողանար տապալել այդ իշխանությունը՝ վերականգնելով ժողովրդին պատկանող իշխանությունը, ապա պետական ամենավերին պաշտոնները չէին զբաղեցնի այդ անձինք, և բնականաբար, հայաստանցին պատերազմի հաղթական ավարտից երկու տասնամյակ անց չէր արտագաղթի իր հայրենիքից: