Ամենաերիտասարդ միլիարդատիրուհու հարստության պատճառը Քիմ Քարդաշյանն է


23:00 , 7 մարտ, 2019

Բրիտանացի հեռուստահաղորդավար Պիրս Մորգանը Good Morning Britain նախագծի եթերում ասել է աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատիրուհու՝ Քայլի Ջեների հաջողության «իրական» պատճառները։

Մորգանի կարծիքով՝ Քայլի Ջեները, ինչպես և Քարդաշյան ընտանիքի մյուս անդամները, հանրահայտություն է ձեռք բերել բացառապես Քիմ Քարդաշյանի մասնակցությամբ սեքս տեսանյութի շնորհիվ։

«Երբ դուք նրան միլիարդատիրուհի եք անվանում, որն իր կարողությունը ինքնուրույն է վաստակել, ես միանգամից հիշում եմ սեքս տեսանյութը, որը նրանց բոլորին աներևակայելի հարստացրել է։ Եթե Քիմ Քարդաշյանը չնկարահանվեր տեսանյութում, որը հետագայում հեռացվեց համացանցից, չունենար տեսանյութի սեփականության իրավունք, միլիոններ չաշխատեր ու դրանից ընտանեկան արտոնություններ չստեղծեր, ոչ ոք երբեք նրանց մասին չէր լսի»,- ասել է նա։

Խոսքը Քիմ Քարդաշյանի և նրա նախկին զուգընկեր Ռեյ Ջեյի մասնակցությամբ սկանդալային տեսանյութի մասին է, որը համացանցում է հայտնվել 2003թ․ և միանգամից փառավորել աղջկան։