Պատմության մեջ երրորդ մարդը կարողացել է բուժվել ՄԻԱՎ-ից


22:15 , 7 մարտ, 2019

Նիդերլանդների գիտնականները հայտնել են պատմության մեջ երրորդ մարդու մասին, որը, հավանաբար, կարողացել է ազատվել մարդու իմունային անբավարարության վիրուսից (ՄԻԱՎ)։

Ինչպես գրում է New Scientist հրատարակչությունը, խոսքը Ուտրեխտի համալսարանի դոկտոր Անեմար Վենսինգի ղեկավարությամբ հետազոտողների խմբի մասին է, որոնք ոսկրածուծի փոխպատվաստման վիրահատություն են իրականացրել, ինչից հետո այսպես կոչված «դյուսելդորֆյան հիվանդը» բուժվել է։

Image result for ВИЧ

Հետազոտվող մարդը դեռ 3 ամիս առաջ դադարել է հակառետրովիրուսային դեղամիջոցների ընդունումը, սակայն ՄԻԱՎ-ի կենսունակ վիրիոններ մինչև հիմա չեն հայտնվել։

Հետազոտողները համապատասխան վիրահատության են ենթարկել այլ հիվանդների։ Այժմ նրանք հետևում են հիվանդների վիճակին։