Ինչպես ազատվել ցելյուլիտից. 6 պարզ քայլ դեպի կատարյալ մարմինը


20:45 , 7 մարտ, 2019

Եթե ցելյուլիտի խնդիրը ձեզ էլ է դիպչել, ուրեմն՝ իմացեք, որ միայն ֆիզիկական վարժությունները բավարար չեն։ Ի՞նչ անել այդ դեպքում, ինչպես վարվել։

1. Գլխավորը տրամադրվածությունն է

Ցավոք, այս կանոնի մասին բոլորը գիտեն, սակայն քչերն են դրանից օգտվում։ Եթե դու ուզում ես, որ ցելյուլիտը քեզ վերջնականապես լքի, ապա հնարավորինս հաճախ պատկերացրու քո մարմինն այնպիսին, ինչպիսին ուզում ես այն տեսնել։ Մտքերն իրոք նյութական են։Related image

2. Ոչ մի օր մի կորցրու

Հարթ ու թավշյա մաշկ պատկերացնելուց հետո շարժվիր դեպի նպատակդ։ Ամեն օր գործադրվող փոքր ջանքերը կմոտեցնեն քեզ քո բաղձալի նպատակին։

3. Սկրաբով մերսումը քո գեղեցկության գաղտնիքն է

Հակացելյուլիտային մերսումը մի ամբողջ արվեստ է։ Դու կարող ես փորձել դա նաև ինքնուրույն անել։ Խնդրահարույց հատվածները մերսիր 10-15 րոպե, լողանալու ընթացքում։ Օգտագործիր սկրաբ, սուրճի նստվածքը կամ ծովի աղ։

4. Մի ծուլացիր ջուր խմել

Հիշիր, որ ջուրը մեր ընկերն ու օգնականն է։ Այն հանում է թունավոր նյութերն օրգանիզմից, մաքրում է աղիքները, բթացնում է սովի զգացողությունը։ Ուզո՞ւմ ես վազել վազքուղու վրա։ Խնդիր չկա։ Միայն թե եթե դա անես առանց ջուր խմելու, ոչ մի օգուտ էլ չես ստանա մարզումներիցդ։

5. Կոմպրեսներն իրականում շատ էֆեկտիվ են

Տնային պայմաններում հակացելյուլիտային կոմպրես անելու համար քեզ անհրաժեշտ կլինեն՝ սննդային թաղանթ, մեղր (զեյթունի կամ ցանկացած այլ ձեթ, թթվասեր, քացախ, կավ, պարաֆին), լոգանքի սրբիչ։ Նախօրոք մաքրիր մաշկդ սկրաբով, մեղր քսիր (կամ ինչ որ ունես), փաթաթիր սննդի թաղանթով, վրայի՝ց սրբիչով։ Այս պրոցեդուրան շոգեբաղնիքի էֆեկտ է ստեղծում, մաքրում է ծակոտկենները ճարպից և շլակներից, ձգում է մաշկը, սնուցում և խոնավեցնում է։ Մի խոսքով՝ սա այն դեպքերից է, որ ավելի լավ է մեկ անգամ փորձեք, քան հազար անգամ լսեք։