«Սա էլ հո ձեր վարչապետն է ասում»․ Արմեն Աշոտյան


14:50 , 7 մարտ, 2019

Այսօր՝ կառավարության նիստին, Նիկոլ Փաշինյանը բառացի ասաց. «ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում»:

Այս հայտարարությունը լավագույն պատասխանն է իմ ամիսների քննադատությանը, որ ՀՀ կառավարությունը տվյալ համաձայնագրի իրականացման համար դեռևս որևէ քայլ, բարեփոխում, գործողություն չի իրականացրել:

Տարբեր տրամաչափի նորելուկներ, որոնք դեմքի լուրջ արտահայտությամբ, բայց գործից անտեղյակ, փորձում էին պաշտպանվել իմ քննադատությունից, սա էլ հո ձեր վարչապետն է ասում: