18:36 , 26 հունվար, 2012
Ի՞նչ է համակացարանը: Մեզ պետք չեն ծերանոցներ, որտեղ զավակների կողմից լքված կամ պարզապես բախտի բերմամբ միայնակ մնացած ծերերը գնում են մեռնելու: Մեր ծերանոցները մահվան տներ են: Մեզ պետք չեն մանկատներ, որտեղ ծնողների կողմից լքված կամ պարզապես բախտի բերմամբ միայնակ մնացած երեխաները գնում են սպանվելու: Մեր մանկատները մահվան տներ են: Մեզ պետք են համակացարաններ, որտեղ տատիկներն ու պապիկները հոգ են տանում իրենց պես միայնակ մնացած թոռնիկների մասին, եւ հակառակը: Եկեք միավորեք ծերանոցներն ու որբանոցները, բացենք համակացարաններ: Համակացարանները նոր կյանքի տներ են: