Կառավարության նիստը՝ ուղիղ


11:18 , 7 մարտ, 2019

Մեկնարկել է կառավարության հերթական նիստը: Օրակարգում 36 հարց է, որից 20-ը՝ չզեկուցվող:

Կառավարությունն այսօր կքննարկի Կառավարության կառուցվածքի մասին օրինագծում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է կրճատել նախարարությունները և 17-ից դարձնել 12: Նախատեսվում է կրճատել նաև առաջին փոխվարչապետի պաշտոնը:

Օրակարգում է ընդգրկված նաև «Հայրենիք-սփյուռք կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու մասին նախագիծը:

Կներկայացվեն նաև «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մասին, գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին նախագծերը: