«Ժողովուրդ». Նոր ավիաընկերություն մուտք կգործի հայկական շուկա


11:20 , 7 մարտ, 2019

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ եվրոպական «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա:

Մեր տեղեկություններով՝ Քաղաքա­ցիական ավիացիայի կոմիտեի և ավիաընկերության ղեկավար կազմերի միջև Դուբլինում տեղի ունեցած բանակցությունները բավական արդյունավետ են ընթանում և արդեն ավարտական փուլում են:

«Ժողո­վուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ՝ հայտնի են ավիաընկերության գործունեության մեկնարկի մո­տավոր ժամկետները, այն հնարավոր է սկսի չվերթներ իրականացնել արդեն 2020 թվականից:

Ryanair ընկերության մուտքը հնարավորություն է ստեղծելու մեծացնելու ուղևորահոսքը Եվրոպայից դեպի Հայաստան՝ առաջարկելով նոր ուղղություններ և ցածր գներ: Նշենք, որ Ryanair ընկերությունը նախատե­սել է չվերթներն իրականացնել հենց եվրոպական երկրներ»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: