Գերմանացին մահից առաջ թշնամիներին ռումբերով ծանրոցներ է ուղարկել (Photo)


05:40 , 7 մարտ, 2019

Գերմանիայում 59-ամյա այգեպան Բերնհարդ Գրաումանը մահվանից առաջ պայթուցիկ սարքերով ծանրոցներ է ուղարկել իր թշնամիներին, գրում է BBC-ն:

Նշվում է, որ նման ծանրոցներից մեկի պատճառով արդեն մահացել է նախկինում Գրաումանին բուժող բժիշկը: Վիրավորվել են նաև բժշկի կինն ու դուստրը: Ոստիկանության տվյալներով` այգեպանը տարաձայնություններ է ունեցել նրա հետ:

Բերնհարդ Գրաումանի այրու խոսքերով` նա չի իմացել ամուսնու` մահվանից առաջ թշնամիներից վրեժ լուծելու մտադրության մասին:

Ներկայումս ոստիկանությունը ճշտում է անձանց ինքնությունը, որոնք շփվել են Գրաումանի հետ` պարզելու համար նման ծանրոցներ էլի եղել են, թե ոչ: