Տոնոյանի հայտարարությունից հետո Ալիևը հրամայել է ամրապնդել առաջնագծի պաշտպանությունը


02:49 , 7 մարտ, 2019

Վերջին օրերի ընթացքում Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի քանի անգամ հայտարարել է, որ հայկական բանակը պատրաստ է ռազմական գործողությունների սկսման դեպքում առաջինը հարվածել թշնամուն ու թույլ չտալ, որ ադրբեջանական կողմը սադրիչ գործողություններ իրականացնի առաջնագծում: Ըստ Տոնոյանի՝ հայկական կողմը ոչ միայն ամրացնելու է պաշտպանական հատվածը, այլ նաև աշխատելու է հարձակման գործողությունների վրա:

Այս հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամայել է ԶՈւ ղեկավարությանը, որ Հայաստանի հետ սահմանակից դիրքերում ամրապնդի պաշտպանության պայմանները: Առաջնագծում աշխատանքներ են տարվում, որպեսզի ադրբեջանական բանակը կարողանա պաշտպանվել հնարավոր հարձակումից: Մարտական դիրքերը և ռազմական օբյեկտների մի մասը վերանորոգվում են: Տեղադրվում են վերահսկողության համակարգեր: Մեքենաների համար նոր ճանապարհներ են բացվում, հները վերանորոգվում են:

Հենց միայն սրանց իրար խառնվելու խաթր կարա Տոնոյանը շաբաթը երկու անգամ նման հայտարարություն կատարի, որ թշնամու զինված ուժերի ղեկավարությունն օր ու գիշեր անհանգիստ լինի ու ժամանակ չունենա դիվերսիաներ իրականացնելու: