Երկու Հալկերի մենամարտ. բրազիլացի բոդիբիլդերն ընդունել է իրանցի ծանրամարտիկի մարտահրավերը (Photo)


07:08 , 7 մարտ, 2019

Իրանցի 27-ամյա ծանրամարտիկ Սաջադ Հարիբին, ով հայտնի է որպես իրանյան Հալկ, մարտահրավեր է նետել բրազիլացի բոդիբիլդերներին։ Նա հայտարարել է, որ եթե նրանք ասելու բան ունեն, ապա նա մեծ հաճույքով կհանդիպի նրանց հետ ռինգում։ 175 կգ քաշ ունեցող Հարիբի հետ մենամարտելու ցանկություն է հայտնել 29-ամյա բրազիլացի Հալկը՝ Ռոմարիո դոս Սանտուշ Ալավեսը։ Ալավեսը հայտնի է դարձել 2013 թվականին, երբ սինթոլ ներարկելու պատճառով քիչ էր մնում՝ զրկվեր ձեռքից։ Բրազիլացին նշել է, որ պատրաստվում է պոկել Հարբինի գլուխը։

Երկու Հալկերի մենամարտն անց է կացվելու MMA-ի կանոններով։