Քիմ Քարդաշյանի քույրը մերկ է նկարահանվել նոր բիզնեսի համար


00:15 , 7 մարտ, 2019

«Քարդաշյան ընտանիք» ռեալթի-շոուի մասնակից Քորթնի Քարդաշյանն Instagram-ի իր էջում անկեղծ լուսանկար է հրապարակել՝ հայտարարելով Poosh նոր նախագծի մեկնարկի մասին:

Գովազդային պատկերում Քիմ Քարդաշյանի քույրը մերկ նստած է լոգարանում՝ կուրծքը ծածկած նոութբուքով և թեյի մեծ բաժակով: Հրապարակման մեջ տեղադրված է Poosh-ի էջի հղումը:

«Սա մենախոսություն չէ, սա երկխոսություն է»,- սա սեփական նախագծի էջում հեռուստաաստղի հրապարակած միակ արտահայտությունն է:

Այնուամենայնիվ, դեռևս հայտնի չէ, թե որ ոլորտում է զարգանալու Քարդաշյանի նոր բիզնեսը: