2019թ․ կտրվի միանգամից երկու Նոբելյան մրցանակ գրականության ոլորտում


23:00 , 6 մարտ, 2019

2019թ․ գրականության ոլորտում կտրվի միանգամից երկու Նոբելյան մրցանակ։ Այդ մասին գրում է DW-ն։

Շվեդական թագավորական ակադեմիան գրական մրցանակներ կհանձնի 2018 և 2019 թվականների համար։ Այդպիսի որոշում է ընդունվել Նոբելի ֆոնդում։

2018 թ․ գրականության ոլորտում Նոբելյան մրցանակ չի տրվել, ինչի հետևանքով 777 հազար եվրոյի չափով մրցանակը մնացել է ֆոնդում։