Փաստորեն իրոք լարվածություն կա Վարդան Մինասյանի և հավաքականի լավ խաղացող տղաների միջև


14:23 , 13 հունիս, 2013

Էս ի՜նչ եմ ես երեկ բաց թողել, փաստորեն Նեմեցը փառահեղ հարցազրույց ա տվել, ու քանի որ ինքը շատ խելացի ա, միանգամից պալիտ ա արել, որ վերջին բոլոր անհաջողությունների մեղավորը միայն ու միայն ինքն ու իր կամակատար Վարդան Մինասյանն են:

Ես լսել էի խոսակցություններ, որ հավաքականի ներքին մթնոլորտը լարված է, ու կա երկու ճամբար, որոնցից մեկի մեջ մտնում են Յուրան, Հենոն, Օզբիլիսը, Սարկիսովը ու մնացած լավ ու նորմալ խաղացողները, իսկ մյուսի մեջ մտնում է Նեմեցի դրածո Մինասյանն ու էն խաղացողները, ում զոռովից խցկել են հավաքական, չնայած իրանք սկի Հայաստանի լիգայում առանձապես բան չեն կարում անեն... Իսկ Նեմեցը հիմա փաստորեն հաստատեց այդ խոսակցությունները:

Ավելին ասեմ, հերս երեկ մի տեղ կարդացել էր, որ Դանիայի հետ խաղից առաջ Յուրայենք պայման են դրել, որ դաշտ դուրս կգան միայն այն նախապայմանով, որ տակտիկան ու խաղացողների դիրքավորումը Մինասյանը չի որոշելու... Ասեմ, որ բավականին հակված եմ էդ տարբերակին ևս, դե իսկ արդյունքը տեսանք բոլորս...

Ինչևիցե, վերադառնանք մեր հավերին. նեմչուռային ու Մինասյանին (որը չեմ կարծում, որ չարամիտ դիտավորություն ունի, այլ պարզապես Նեմեցից է վախենում) պետք ա հնարավորինս հրատապ մեկուսացնել հավաքականից, որովհետև, ինչպես տեսնում եմ, Նեմեցը չի էլ պատրաստվում իրա զոռբայությունը թարգի ու շարունակում ա Ազգային հավաքականը դիտարկել որպես իրա պապական դախլ, որը ոնց ուզի, այնպես էլ կկառավարի՝ դրանից բխող բոլոր մալթայատիպ հետևանքներով:

Իսկ եթե այնուամենայնիվ ոչինչ չփոխվի, անձամբ ես չեմ մեղադրի մեր տղերքին, եթե իրենք բոյկոտեն հավաքականը: Ու էդ ժամանակ կտեսնենք... երևի Նեմեցն ու ու Մինասյանն իրենք դաշտ դուրս գան, որ իրենց սիրելի Մանուչարյան-Արզումանյանատիպ խաղացողների հետ գնան նորանոր անկումների...

Տղերքին էլ աստղային հիվանդության մեջ մեղադրել պետք չի, ստեղ դա ընդհանրապես կապ չունի, ու իրանք իրենց խաղով ապացուցեցին, որ իրենք հանուն թասիբի էին խաղում, մինչդեռ ոմանք իրանց դոդերի բաղերն էին գցում, ու առավել ևս տղերքը, ովքեր աշխատում են լուրջ մարզիչների հետ, տեսնում են, որ ստեղ մարզիչ չկա, կա Նեմեցի պռեսս-սեկրետար ու «Փյունիկի» խաղացողների ագենտ, որը անունով գլխավոր մարզիչ ա, դրա համար էլ չեն հարգում ու չեն ենթարկվում: