Թավա–քաբաբ. «Պապիկի բեղեր»


18:45 , 6 մարտ, 2019

Թավա–քաբաբի մի շատ հետաքրքիր ու համեղ տարբերակ՝ թավա–քաբաբը սպագետիի վրա։ Տոմատի սոուսի մեջ եփված համեմունքներով խճողակը՝ սպագետիի վրա, անկրկնելի նուրբ է ստացվում և ցանկացած կոտլետից ավելի համեղ։

Անհրաժեշտ բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

1. Պատրաստեք խճողակը, ավելացրեք իտալական խոտեր և մի քիչ հունցեք, որպեսզի ավելի կպչուն դառնա։

2. Սպագետիները հավասար բաժանեք (5 կամ 10 հատով), մսից կոտլետներ պատրաստեք և քաբաբի նման անցկացրեք սպագետիի վրա։Related image

3. Մաքրեք կարտոֆիլը, կտրատեք, նաև լոլիկը խորանարդիկներով կտրատեք և լցրեք թավայի մեջ։ Վրայից դրեք խճողակով սպագետիները, հետո ջուր լցրեք այնպես, որ կիսով չափ ծածկի խճողակը։

4. Եփեք կափարիչը փակ, մինչև կարտոֆիլը պատրաստ կլինի, իսկ վերջում աղ արեք և պղպեղ։ Մատուցելիս տոմատի սոուս լցրեք վրան։