Անվտանգությունը Եվրոպայում հնարավոր չէ առանց Ռուսաստանի. Լյուքսեմբուրգի վարչապետ


21:20 , 6 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Անվտանգությունը եվրոպական մայրցամաքում հնարավոր չէ ապահովել առանց Ռուսաստանի: Այդ մասին այսօր հայտարարել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավիե Բեթելը. հայտնում է РИА новости-ն:

«Զինաթափումը խաղաղությանն աջակցելու միակ միջոցն է: Եվ անվտանգությունը եվրոպական մայրցամաքում հնարավոր չէ ապահովել առանց Ռուսաստանի»,- ասել է նա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ բանակցությունների արդյունքի հիման վրա կայացած մամուլի ասուլիսում: