ԱԺ նախագահը քաղաքական ուժերին հրավիրեց մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին


12:50 , 6 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է․

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն  այսօր ԱԺ ամբիոնից քաղաքական ուժերին հրավիրեց մասնակցել Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումներին։ Նա նշեց, որ Հայաստանի Ընտրական օրենսգիրքը, ինչպես նաև ընտրական ինստիտուտները կատարելագործման կարիք ունեն։

«Օգտվելով առիթից` քաղաքական ուժերին ուզում եմ հրավիրել` սկսել ընտրական բարեփոխումների մշակման փուլ` միասնական ջանքերով։ Եթե միասին պայմանավորվենք, կարող ենք ավելի արմատական փոփոխություններ մշակել, իրականացնել»,- ասաց Արարատ Միրզոյանը։

ԱԺ նախագահի հայտարարությունը հաջորդեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` 2018 թվականի գործունեության ծրագրի քննարկման ավարտին։ ԱԺ-ն ի գիտություն ընդունեց «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» ԿԸՀ գործունեության վերաբերյալ կառույցի նախագահ Տիգրան Մուկուչյանի ելույթը: