Հետաքրքիր ռեկորդներ, որոնք գրանցվել են Գինեսի գրքում


05:12 , 6 մարտ, 2019

Շատերն են մանուկ հասակում երազել որևէ բանում անհավատալի արդյունքների հասնել և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում։ Այս գրքում հայտնվելու միակ պարգևը մեծ ճանաչում ստանալն է, ինչը շատերի համար այդքան էլ մոտիվացնող չէ, սակայն ամեն դեպքում գտնվում են այնպիսիք, ովքեր փառքը գերադասում են ֆինանսներից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 2018 թվականին գրանցված ռեկորդներից ամենահետաքրքիրները։

«Կատվային» ռեկորդ

Բոբի անունով սև-սպիտակ չորքոտանին YouTube-ի աստղ է դարձել իր թաթերով տարբեր իրեր պահելու շնորհիվ։ Մինչ կատուն հանգստանում է, նրա տերը թաթերի վրա խորանարդներով աշտարակ է պատրաստում։

2018 թվականին Բոբիի ռեկորդը եղել է 9 խորանարդ պահելը։

Պտտացատկ կրակով

Հնարավոր է շատերի համար 60 րոպեում 14 պտտացատկն այդքան էլ շատ չէ, բավական է լավ մարզվել և վերջ։ Ռայան Լունին կատարել է այսքան պտտացատկ։ Զարմանալին այն է, որ 360 աստիճան պտտվելու ժամանակ նա միաժամանակ կրակ է արտաշնչել։

Ծաղրածուների հավաքածու

Ոչ բոլոր ծերունիներն են ձանձրալի կյանքով ապրում։ Նրանցից ոմանք բավականին հետաքրքիր կյանք են վարում։ Օրինակ՝ Ֆ․ Մ․ Կանը՝ Գերմանիայից։ Սկսած 1989 թվականից՝ նա իր կյանքը նվիրել է ծաղրածուներ հավաքելու հոբբիին։ Ներկայումս նրա հավաքածուն կազմված է 4 հազար նմուշից։

Նա նաև ցուցասրահ է բացել, որտեղ այցելուները կարող են ծանոթանալ նրա զարմանալի ունեցվածքին։

Շատ նրբերշիկ

Մի քանի տարի առաջ նրբերշիկի պատրաստման ռեկորդ էր գրանցվել։ Այդ ժամանակվա ռեկորդակրին հաջողվել էր պատրաստել 60 նրբերշիկ։ Սակայն գտնվեց մեկը, ով համարձակվեց գերազանցել այս ռեկորդը։ Նրա անունը Բարրի Ջոն Կրոու է։ Նա  ընդամենը 60 վայրկյանում պատրաստել է 78 հատ նրբերշիկ։