Արտակարգ դեպք մարզերից մեկում. 10-ամյա աղջնակի մոտ ախտորոշվել է «Սիֆիլիս» տեսակի հիվանդություն


23:30 , 5 մարտ, 2019

Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մաշտոցի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Հակոբ Հակոբյանի կողմից նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության մարզային վարչություններից մեկի տարածքային բաժին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված նյութերը նախապատրաստվել են երեկ՝ մարտի 4-ին, Երևանի Մաշկաբանության և սեռավարակների բժշկական կենտրոնից ստացված ահազանգի փաստով։ Կենտրոնից հայտնել են, որ իրենց մոտ է տեղափոխվել 10-ամյա Ա. Մ.-ն, ում մոտ ախտորոշվել է «Սիֆիլիս» տեսակի հիվանդություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: