Հրշեջները մարել են Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում բռնկված հրդեհը


22:40 , 5 մարտ, 2019

Մարտի 5-ին, ժամը 18:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում այրվում է հացատան առաստաղը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Վերին Դուրան 5-րդ փողոցի թիվ 1 տանը մոտակա հացատան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:34-ին, մարվել՝ 19:50-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 25 քմ):