Հովիկ Մուրադյանի սպանության մեջ պետք չէ փնտրել քաղաքական կամ էթնիկական մոտիվներ


12:36 , 13 հունիս, 2013

Նոր մանրամասներ կարդացի Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի եղբոր՝ Հովիկ Մուրադյանի սպանության ու գործունեության վերաբերյալ: Պարզվում է՝ վերջինս բավականին բեղուն բիզնես գործունեություն է ծավալել Մոսկվայում, ընդ որում, նրա գործընկերներից մեկը եղել է ոչ ավել, ոչ պակաս Յուրի Լուժկովի միլիարդատեր տիկինը՝ Յուլիա Բատուրինան: Այնուամենայնիվ, Մուրադյան եղբայրները, ըստ նրանց ճանաչողների, աչքի են ընկել համեստությամբ և զսպվածությամբ, ուստի, կարելի է ենթադրել, որ Հովիկ Մուրադյանը զոհ է գնացել ինչ-որ տնտեսական շահերի բախման հետևանքով, և նրա սպանության մեջ, կարծում եմ, պետք չէ փնտրել քաղաքական կամ էթնիկական մոտիվներ: