Ուզում եմ հրապարակավ ներողություն խնդրել հանրությունից և մտավոր խնդիրներ ունեցող անձանցից, ում վիրավորելու որևիցե ցանկություն չեմ ունեցել


15:10 , 5 մարտ, 2019

Երեկ Ֆեյսբուքում, արձագանքելով կեղծիքներ, վիրավորանք ու զրպարտություն պարունակող մի հրապարակման, դրա հեղինակներին անվանեցի «դաուններ»: 

Ես ուզում եմ հրապարակավ ներողություն խնդրել հանրությունից և մտավոր խնդիրներ ունեցող անձանցից, ում վիրավորելու որևիցե ցանկություն չեմ ունեցել, և շատ ցավում եմ, որ իմ հրապարակային խոսքում խտրականություն է եղել: 

Ի տարբերություն սուտ ու կեղծիք տարածողների՝ մտավոր խնդիրներով մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամներ են, և խոսքում ցանկացած խտրականություն անընդունելի է: