«Ժամանակ». Դավիթ Սանասարյանի գլխավորած ՊՎԾ-ն կտեղափոխվի նախագահի նախկին՝ Մաշտոցի պողոտայում գտնվող նստավայրը


10:50 , 5 մարտ, 2019

«Նախագահ Արմեն Սարգսյանը տեղափոխվեց Բաղրամյան 26՝ ազատելով Մաշտոցի պողոտայում գտնվող նախագահական նստավայրը, որը մինչ այդ կառավարության ընդունելությունների տունն էր:

Մեր տեղեկություններով՝ այդ տարածք է տեղափոխվելու Դավիթ Սանասարյանի գլխավորած Պետական վերահսկողական ծառայությունը և հնարավոր է՝ նաև Հաշվեքննիչ պալատը: Հետագայում այս երկու կառույցները կարող են միավորվել»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: