«Ժողովուրդ»․ Հանրային ռադիոյի տնօրենի 30 թեկնածու կա, սակայն հիմնական պայքարն ընթանալու է 2 թեկնածուի միջև


09:40 , 5 մարտ, 2019

«Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համար դիմել է 30 թեկնածու: Սա, թերևս, զարմանալի է, որ այսպիսի պաշտոնի համար այսքան շատ թվով մարդիկ են թեկնածություն ներկայացրել:

30 թեկնածուների մեջ հետաքրքիր անուններ կան` օրինակ, լեզվաբան Լավրենտի Միրզոյան, Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյան, երգահան Մարինա Թագակչյան և այլն: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` չի բացառվում, որ, առհասարակ, այս մրցույթը չկայանա իրավական ինչ-ինչ խնդիրների պատճառով: Իսկ եթե, այնուամենայնիվ, մրցույթը կայանա, ապա «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրների պնդմամբ` հիմնական պայքարն ընթանալու է երկու թեկնածուների` Գարեգին Խումարյանի ու Ստեփան Զաքարյանի միջև:

Ընդ որում, ըստ մեր տեղեկությունների, Հանրային ռադիոյի տնօրեն դառնալու ամենամեծ շանսերն ունի հենց Խումարյանը, որը երիտասարդ է տարիքով, միևնույն ժամանակ ռադիոյում հնաբնակներից է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: