Սպիներով և ցելյուլիտով գիրացած կերակրող մայրերը դարձել են գովազդի հերոսուհիներ


12:20 , 5 մարտ, 2019

Վերջերս մայրացած կանայք դարձել են Mothercare բրենդի նոր գովազդային քարոզարշավի հերոսուհիներ՝ ցույց տալով հղիությունից հետո մարմնի անկատարությունը։ Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, 10 լուսանկարներից բաղկացած հավաքածուն ստացել է Body Proud Mums (իրենց մարմնով հպարտացող մայրեր) անվանումը։

Քարոզարշավի նպատակն է հաղթահարել կարծրատիպերը, որոնք առաջացնում են անիրատեսական գովազդային պատկերները: Լուսանկարներում երևում է կանանց փքված փորը, ցելյուլիտները, կերակրման պատճառով մեծացած կուրծքը։

Լուսանկարերն արվել են լուսանկարիչ Սոի Մայանի կողմից, որը 2017թ․ սկսած ամբողջությամբ հրաժարվել է լուսանկարների գեղարվեստական մշակումներից։ «Նպատակն այն է, որ ցանկացած մարմնի կառուցվածք և չափեր ունեցող կանայք կարողանան այս կամ այն կերպ նույնացնել իրենց այս լուսանկարների հետ և ավելի վստահ զգան իրենց թերություններով հանդերձ»,- ասել է նա։

Image result for Body Proud Mums