Հայտարարվել են Apple-ում առավել մեծ պահանջարկ վայելող մասնագետները


06:30 , 5 մարտ, 2019

168.am-ը գրում է.

Apple-ում առավել մեծ պահանջարկ վայելող աշխատակիցը ծրագրային ապահովման մշակման բնագավառի մասնագետն է: Այդ մասին հայտնել են Thinknum-ի փորձագետները:
Երկրորդ տեղում ինժեների թափուր պաշտոնն է:

Ապարատային ապահովման մասնագետները երկար տարիներ ամենապահանջվածն են եղել Apple-ի համար, բայց 2019 թվականին նրանց գերազանցել են ծրագրավորողները:

Դա կապված է այն բանի հետ, որ Քուփերթինոյից ընկերությունը ավելի շատ ուշադրություն է հատկացնում ֆիրմային ծառայությունների ստեղծմանն ու բարելավմանը:
Թափուր պաշտոնների թոփում նաեւ մենեջերներն ու վաճառողներն են մանրածախ խանութների համար: Դրանց մեջ են նաեւ դիզայներները: Նոր ծրագրավորողների մի մասին պլանավորվում է ներգրավել iOS 13-ի ստեղծմանը:

Նաեւ ընկերությունն զբաղվում է Siri Shortcuts-ի նման ֆիրմային ծառայությունների կատարելագործմամբ: