Հավի կրծքամիս՝ ռեհանով. անմահական համով ուտեստ


19:45 , 4 մարտ, 2019

Հավի կրծքամսից պատրաստվող համեղ ուտեստ

Բաղադրությունը

Հավի կրծքամիս՝ 400 գ
Ռեհան՝ 1 կապ
Զեյթունի ձեթ՝ 1-2 ճաշի գդալ
Սպիտակ գինի՝ 100 մգ
Բեկոն՝ 100 գ
Իտալական համեմունքներ՝ 1 պտղունց
Սխտոր՝ 2 շերտ

Պատրաստման եղանակը

1. Հավի կրծքամիսը երկու մասի բաժանեք, աղ արեք և համեմեք:
2. Յուրաքանչյուր կտորը ռեհանի հետ փաթաթեք բեկոնով:
3. Սխտորը մի քիչ ճզմեք և դրեք թավայի մեջ նախապես լցված զեյթունի ձեթի մեջ: Մի քանի րոպե հետո հանեք սխտորը և թավայի մեջ դրեք պատրաստի ռուլետները:
4. Բոլոր կողմերից կարմրացրեք ռուլետները և լցրեք գինին: Երբ գինին գոլորշանա, ուտեստը պատրաստ կլինի: