Կնոջ հոգեբանական առանձնահատկությունների մասին իմանալու 4 միջոց՝ նրա շպարի օգնությամբ


17:45 , 4 մարտ, 2019

Ինչ է խոսում կանանց մասին նրանց շպարվելու առանձնահատկությունը։ Պարզվում է՝ շպարին ուշադրություն են դարձնում ոչ միայն բյութի լոգերները և հակառակ սեռի ներկայացուցիչները, այլ նույնիսկ պոտենցիալ գործատուները և գործընկերները։ Օրինակ՝ չափավոր և հմտորեն շպարված աղջկան ավելի մեծ հավանականությամբ կընդունեն աշխատանքի, քան բացարձակ չշպարված նրա մրցակցին։ Խնամված լինելը, որքան էլ որ տարօրինակ է, միավորներ է ավելացնում աշխատանքի դիմորդին։ Ընդ որում՝ նման աշխատակիցներին առավել բարձր են գնահատում ոչ միայն տղամարդիկ, այլև կին ղեկավարները։

Լիդեր vs լուզեր

Վառ շպարով կանայք մարդկանց ղեկավարելու հնարավորության այլ հավասար չափորոշիչների դեպքում ավելի ցածր են գնահատվում։ Գիտնականները դա բացատրում են նրանով, որ շպարի տակ դեմքը թաքցնող ղեկավարը ավելի քիչ վստահություն է ներշնչում շրջապատին։

Ինտրովերտ vs էքստրավերտ

Շպարվելու ձևն արտացոլում է նաև կնոջ բնավորության ներքին առանձնահատկությունները։ Առաջ գտնում էին, որ վառ շպարը հատկանշական է էքստրավերտներին, քանի որ նրանք ավելի շփվող են, բաց և ինքնավստահ։ Հիմա, սակայն, հետազոտությունները փաստում են, որ ինտրովերտները սովորաբար ավելի շատ և վառ են շպարվում, քան էքստրավերտները։ Նրանց համար դա մուգ ակնոցի պես մի բան է ծառայում, շրջապատից մեկուսանալու միջոց։

Մեծ երեխա

Վառ, «տիկնիկային» շպարը խոսում է ինֆանտիլության մասին։ Այդպիսի աղջիկները շատ կարմրաներկ են օգտագործում այտերին, ավելի հաճախ՝ վարդագույն, և շեշտը դնում են աչքերի վրա՝ նույնիսկ արհեստական թարթիչներ կպցնելով։

Շրթներկի հոգեբանությունը

Վառ գույնի շրթներկի սիրահարներն ավելի ինքնավստահ են։ Երբեմն այդ հնարքից օգտվում են նաև այն աղջիկները, որոնք, ընդհակառակը, ինքնավստահության պակաս ունեն։

Կարմիր շրթներկ նախընտրում են բռնկուն, խոլերիկ տեմպերամենտով կանայք։

Վարդագույնը հաճախ օգտագործում են շփվող և թեթև սանգվինիկները։

Սալորի երանգներն ավելի հաճախ օգտագործում են հանգիստ և մի քիչ փակ մելանխոլիկները։

«Նուդ» երանգի գույները նախընտրում են հանգիստ ֆլեգմատիկները։ Ինչպես տեսնում եք, շրթներկի երանգը և տոնային միջոցների խտությունը կարող են ավելի շատ բան ասել մեր մասին, քան կցանկանայինք։ Այնպես որ, կարևոր հանդիպումներից և, առավել ևս, հարցազրույցից առաջ լավ նայեք հայելու մեջ. ներդաշնակ, շնորհքով և իրավիճակին համապատասխան արված շպարը ձեզ երբեք չի վնասի։ Իսկ նորաձևության սեզոնային միտումներին հետևեք ընկերուհու հետ զբոսնելու գնալիս։