Պարոն Ղուշչյան, թեև Ձեր կողմից կազմակերպածը քրեորեն դատապարտելի չէ, բայց հավատացեք՝ կլասիկ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է


12:15 , 4 մարտ, 2019

Ռուբեն Հախվերդյանին ներկայացնելը համարում եմ անիմաստ, որովհետև բոլորս գիտենք՝ նա ով է եղել և ով է հիմա, բայց չեմ կարող չանդրադառնալ Համլետ Ղուշչյանին, ով կազմակերպեց, դրդեց և օժանդակեց ազգադավ այդ «միջոցառումը»։

Զարմանում եմ, Համլետ Ղուշչյան, գոնե գիտակցո՞ւմ եք Ձեր արարքները, հաշիվ տալի՞ս եք դրանց համար, հասկանո՞ւմ եք, որ թշնամիների համար Ձեր սարքածից այս պահին հաճելի և ձեռնտու բան չկա։ Հայրենիքի դավաճանությունը հո միայն լրտեսություն անելով չէ։ Պարոն Ղուշչյան, թեև Ձեր կողմից կազմակերպածը քրեորեն դատապարտելի չէ, բայց հավատացեք՝ կլասիկ ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆ Է։