«Իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ և խիստ». Ռուբեն Մելիքյանը՝ Նարեկ Մալյանի վրա հարձակման մասին


10:45 , 4 մարտ, 2019

Տեղեկացա «Ռեստարտ» խմբակի գիշերային «գործողության» մասին։

Կարճ․

1) Դուք կատարել եք քրեական օրենսգրքով արգելված արարք,

2) Դուք խախտել եք հանրային տաբու։

Մեր իրավապահ համակարգը պետք է արձագանքի արագ և օրենքի սահմաններում խիստ։

Եթե պետությունը ճանաչի մարդու նկատմամբ իր տան շեմին ոտնձգություն գործելու քրեական իրավաչափությունը, ապա հետևանքները կլինեն անկանխատեսելի։

Խոսքին պատասխանեք խոսքով, եթե ունեք ասելիք։ Էս ի՞նչ բան էր։