«Անտեսանելի մարդը» կնկարահանվի առանց Ջոնի Դեփի. Variety


06:46 , 4 մարտ, 2019

Ամերիկացի դերասան Ջոնի Դեփը չի նկարահանվի «Անտեսանելի մարդը» ֆիլմի նոր տարբերակում, գրում է Variety ամսագիրը` վկայակոչելով աղբյուրները:

Ինչպես նշվել է, Universal Studio-ն բանակցում է դերասանուհի Էլիզաբեթ Մոսի հետ: Սակայն ընդգծվում է, որ դրանք դեռ վաղ փուլում են: Եթե բանակցություններն հաջող ընթանան, ապա Մոսը բոլոր հնարավորություններն ունի ժապավենի աստղ դառնալու համար:

Պարբերականը նշել է, որ ապագա ֆիլմի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն հայեցակարգը միանգամայն նոր է լինելու: «Անտեսանելի մարդը» ֆիլմի նոր տարբերակի ռեժիսորը Լի Ուոնելն է: