Քանի որ շատ են հարցնում՝ ինչ է տեղի ունեցել, մի քանի խոսքով պատմեմ։
1. Խուլիգանական հարձակում
8-10 հոգի կոնկրետ հարձակվողներն էին, պլյուս 4 հոգի պրոֆեսիոնալ տեսախցիկով նկարահանում էին։ Հարձակումը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ։
2. Առևանգման փորձ
Հետևից հարձակվելուց հետո ինձ գետնին տապալեցին և քաշքշելով 5-6 հոգով բռնել էին ձեռքերս և փորձում էին ինձ ինչ-որ տեղ տանել))), բայց դա այնքան երկար տևեց, որ միջամտեցին պարեկային ոստիկանները և ինձ ազատեցին ապուշներից։
Այս ամենը տեղի է ունեցել ԱԱԾ քաղաքային վարչության դիմաց:)))
Ոստիկանությունը, թվարկածս հանցակազմը թողած, ինձ համոզում էր ծեծի մասին հաղորդում ներկայացնել, ինչը չարեցի այն պարզ պատճառով, որ ծեծ չի եղել։
Հիշեցնեմ` վաղը՝ մարտի 4-ին` ժամը 13։00-ին, կլինեմ ԵՊՀ դիմաց։