25 եզդի երեխայի չորս ու կես տարվա գերությունից հետո վերջապես հնարավոր է եղել ազատ արձակել ԻՊ-ի զինյալներից (Photo)


03:47 , 4 մարտ, 2019

Հրաշալի լուր եզդի ընկերներիս և, ընդհանրապես, մարդկության համար:
25 եզդի երեխայի չորս ու կես տարվա գերությունից հետո վերջապես հնարավոր է եղել ազատ արձակել ԻՊ-ի զինյալներից: Նրանք Իրաքյան Քրդստանում՝ Դհոկ-Շինգալ ճանապարհին հանձնվել են իրենց ծնողներին և հարազատներին: Երեխաները հիմա 10-15 տարեկան են։ Ցավոք, նրանցից շատերը մոռացել են մայրենի լեզուն, խոսում են արաբերեն: