Խոսում էին բոլորը, Վազգեն Սարգսյանը բանակ էր ստեղծում` հրացան առ հրացան, զինվոր առ զինվոր, շիրիմ առ շիրիմ


00:30 , 4 մարտ, 2019

Operativ.am-ը գրում է․

Բայց այսօր նա լռում է: Ու նրա լռության ապաստանում իրենց հերոսներ են ներկայացնում անգամ նրանք, որ չգիտեն` ի՞նչ է խրամատը: Ու խոսում են, խոսում են, խոսում… Որովհետև Վազգեն Սարգսյանը լռում է: Վազգենը ամբողջ կյանքում շաղակրատելուց գերադասում էր գործելը:

Խոսում էին ուրիշները, նա Երասխավանում կռվում էր: Խոսում էին ու խոսում են ուրիշները, նա Շուշին էր վերադարձնում Արցախին ու Լաչինը:

Խոսում էին բոլորը, նա բանակ էր ստեղծում` հրացան առ հրացան, զինվոր առ զինվոր, շիրիմ առ շիրիմ: Նա մեռնում էր իր սպանված ամեն զինվորի հետ ու շարունակում նրանց կրակի բերան ուղարկել, որովհետև պատերազմը ինքը չէր հնարել, ինքը հաղթանակ էր հնարում ու հնարավոր դարձնում...