«Մեզ ոչ ոք չի պատկանում՝ ոչ մեր ամուսինները և ոչ էլ երեխաները»․ Մոնիկա Բելուչի


00:30 , 4 մարտ, 2019

Մոնիկա Բելուչիի զարմանալի գեղեցկությունն ու նրբագեղությունն արդեն շատ երկար տարիներ ուրախացնում են նրա երկրպագուներին:

Մոնիկա Աննա Մարիա Բելուչին գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող աշխատողի ընտանիքում միակ երեխան էր. նրա մայրը՝ Մարիա Բելուչին, նկարչուհի էր:

Իր կարիերայի ամենասկզբում նա դարձավ «D&G» բրենդի դեմքը, լուսանկարվեց հանրահայտ իտալացի լուսանկարիչներ Օլիվյերո Տոսկանի ու Ռիչարդ Ավեդոնի մոտ, ով ժամանակին լուսանկարել էր նաև Մերիլին Մոնրոյին:

Դերասանուհին երբեք չի դիմել պլաստիկ վիրահատությունների: Նա Dolce&Gabbana-ի անփոփոխ մուսան է: Նրանց համագործակցությունը շարունակվում է արդեն 26 տարի: 2001թ.-ից Մոնիկա Բելուչին հանդիսանում է ոսկերչական Cartier ընկերության դեմքը:

Մոնիկայի անձնական կյանքն այնքան էլ երջանիկ չէ:

Մոնիկայից 2 տարով փոքր սրտակեր Վենսան Կասելը, ում հետ դերասանուհին ամունացած էր 14 տարի, իսկ մինչ ամուսնությունը հանդիպել էր 5 տարի, նրան պարգևեց իրենց 2 դուստրերին՝ Դևային ու Լեոնին: Առաջին երեխան դերասանուհին ունեցավ իր 40-ամյակից 2 շաբաթ առաջ, իսկ 2010թ.-ին՝ 45 տարեկանում՝ երկրորդին:

«Երբ ես ծերանամ, ավելի լավ է երեխաներիս նայեմ, քան իմ մասնակցությամբ ֆիլմերը»,- ասում է աստղը:

Կլաուդիո Կարլոս Բասսոյի հետ Մոնիկան ամուսնացած էր 4 տարի:

Հիասթափություններից դերասանուհին կենսական իմաստնություն ձեռք բերեց, բայց մինչ այսօր էլ զարմացնում է իր էներգիայով, կենսասիրությամբ, կանացիությամբ ու գեղեցկությամբ: Նա ամենապահանջված դերասանուհիներից է: