Ինչի՞ կարելի է հասնել շաբաթական ընդամենը մեկ ժամ մեզնով զբաղվելով


03:06 , 4 մարտ, 2019

Կյանքի որևէ ոլորտում փոփոխությունների կամ հաջողության հասնելու համար հարկավոր է շատ ջանք թափել։ Ձեռքբերումները չարչարանք են պահանջում։ Իսկ ի՞նչ կստացվի, եթե հաջողության հասնելու պլանը բաժանենք փոքր մասերի և դրանք ամեն օր կանոնավոր կերպով իրագործենք։ Երբեմն փոփոխության համար ավելի քիչ աշխատանք է հարկավոր, քան մենք սովոր ենք կարծել։

Ինքնավստահություն

Այս որակը մեզ լիարժեք և հագեցած կյանքով ապրելու հնարավորություն է տալիս։ Հարկավոր է անընդհատ զարգացնել այն։ 8 րոպե հատկացրեք ստորև նշված կետերից որևէ մեկին․

Գիտակցում

Մենք պատասխանատու ենք սեփական մտքերի, արձագանքների և հանգստության համար։ Մենք ինքներս կարող ենք կատարելագործել մեր գիտակցության պարզությունը և մեկ աշխատանքի վրա կենտրոնանալու կարողությունը։ Գիտակցումը կօգնի ձեզ զարգացնել մարդկանց և աշխարհի հետ ձեր հարաբերությունները, իրադարձություններին նայել դրական կողմից և հեշտ հաղթահարել ու օգուտ քաղել դժվարություններից։ Օրական 8 րոպեն դրա համար բավական է։ Ձեզ կօգնեն շնչառական վարժությունները և շնչառական ցիկլերի վրա կենտրոնացվածությունը։ Ամենօրյա ներքին հանդարտությունը զգալիորեն կբարելավի ձեր կյանքի որակը և հանգստություն կպարգևի ձեզ։

Ստեղծագործական կյանք

Մեզանից յուրաքանչյուրը կարող է բացահայտել իր ստեղծագործական կարողությունները։ Դրա համար ուղղակի հարկավոր է ժամանակ հատկացնել։ Ստեղծագործելը շատ լավ միջոց է հանգստանալու, ուժերը վերականգնելու և էներգիա հավաքելու համար։ Ունակությունների բացահայտումը կբարձրացնի ձեր ինքնագնահատականը և կդառնա ինքնաարտահայտման շատ լավ միջոց։