Արդյո՞ք օգտակար է արևապաշտպան քսուքը մարդու համար


02:05 , 4 մարտ, 2019

Այս քսուքի մեջ առկա 2 նյութերի պատճառով հնարավոր է՝ արգելվի նրա օգտագործումը։

ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղամիջոցների որակի վերահսկման կազմակերպությունն արևապաշտպան քսուքի 16 բաղադրիչներից 2-ը վնասակար է ճանաչել մարդու համար։

Նշվում է, որ վտանգավոր են ճանաչվել РАВА և տրիէթանոլ սալիցիլատ նյութերը։ Բաղադրիչներից ամենաանվնասը ճանաչվել են ցինկի օքսիդը և տիտանի դիոքսիդը։

Միևնույն ժամանակ РАВА-ն և տրիէթանոլ սալիցիլատը հնարավոր է՝ արգելվեն օգտագործելու համար։