Հայտնի է Մեծ Բրիտանիայի թագուհու «մանուշակագույն» ձեռքի պատճառը


22:17 , 3 մարտ, 2019

Բժիշկները նշել են Եղիսաբեթ II-ի ձեռքի «մանուշակագույն» լինելու հնարավոր պատճառները, գրում է Daily Mirror-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ բրիտանացիներին անհանգստացրել է թագուհու հնարավոր հիվանդությունը, քանի որ լուսանկարում երևացել է, որ նրա ձեռքը փոխել է գույնը:

Ինչպես նշվել է, ամենահավանական պատճառը թեթև վնասվածքն է: Ընդգծվում է, որ տարիքի հետ մարդու մաշկը փոխվում է, դառնում է ավելի բարակ և կորցնում է ճարպի շերտի մի մասը, որը պաշտպանում է վնասվածքներից:

Այլ պատճառների շարքում նշվել են ներարկումները, արյունը նոսրացնող կաթիլները կամ դեղահաբերը: