Tert.am-ը գրում է.
Էստոնիայում այսօր խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, որոնց արդյունքում կընտրվի գերագույն օրենսդիր մարմնի՝ Ռիյգիկոգուի 101 պատգամավոր, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Տեղացի քաղաքագետների գնահատականներով՝ իշխող կոալիցիան գլխավորող Կենտրոնական կուսակցությունը ֆավորիտների շարքում է և նոր կառավարություն ձևավորելու համար լավ շանսեր ունի:
Քվեարկությունը կտևի մինչև տեղի ժամանակով ժամը 20:00-ն, հանրապետությունում կգործի 451 ընտրատեղամաս: Ընտրություններին գրանցվել է 10 կուսակցություն և 15 անկախ թեկնածու:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ