Շնորհավորում եմ մեր բոլոր դիվանագետներին, իմ ընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ


18:48 , 2 մարտ, 2019

Այսօր դիվանագետի օրն է: Շնորհավորում եմ մեր բոլոր դիվանագետներին, իմ ընկերներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Թող որ մեր հայրենիքի սահմանի` ձեզնից յուրաքանչյուրի հատվածը միշտ անխոցելի լինի, թող որ ձեր ուժերը հերիքի միշտ խաղաղ պահել մեր զինվորին, սատար կանգնել մեր գործարարին ու ամեն տեղ նեցուկ լինել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն: Կամք ու ինքնավստահություն ձեզ, որ կյանքի բոլոր ոլորաններում բարեկամներ չկորցնեք, այլ միշտ ձեռք բերեք ու ավելացնեք:

Դե հաշվի առնելով նաև, որ 1997 թվականից ուղղակիորեն, հետո նաև միջնորդավորված միշտ նույն դաշտում եմ գործել, այսօրն իմ տոնն էլ եմ համարում և շնորհավորում եմ նաև ինձ 

Շնորհավոր:

Դուխով: Համբերատարությամբ: Խելքով: Իմաստությամբ: